Հաշվի առնելով այն, որ օրենքն արդեն սահմանում է դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոնները ՝ պարտավորեցնելով ապահովել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ես չեմ կարող պատասխանել քաղաքական ենթատեքստ ունեցող հարցին: Այս մասին ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց երեք թեկնածուներից մեկը , դատավոր Լիաննա Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։    

Թեկնածուն հրաժարվեց պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանի շենքերը շրջափակելու կոչին։ Այդ հարցին չպատասխանեց նաեւ մեկ այլ թեկնածու։