Ավստրիան Աֆղանստանից ոչ մի փախստականի չի ընդունի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով La Stampa թերթին տված հարցազրույցին:

«Մենք չենք ընդունի ոչ մի աֆղանցի փախստականի մեր երկրում: Դա տեղի չի ունենա, քանի դեռ ես իշխանության գլխին եմ: Ավստրիան արդեն ունի չորրորդ ամենամեծ աֆղանական համայնքը աշխարհում: Մենք իրատեսական դիրք ենք զբաղեցնում՝ աֆղանցիների ինտեգրացիան շատ դժվար է»,- ասել է Կուրցը:

Նա պարզաբանել է, որ դա պայմանավորված է աֆղանցիների կրթության մակարդակով` «հիմնականում ցածր», ինչպես նաեւ հիմնարար արժեքների տարբերությամբ: Կանցլերն ընդգծել է, որ Ավստրիան «հատուկ ուշադրություն է դարձնում Աֆղանստանի հարեւան երկրներին աջակցելուն եւ 20 մլն եվրո է հատկացնում տարածաշրջանում աֆղանցիների պաշտպանությունն ու օգնությունը ապահովելու համար»: