Այսօր՝ մայիսի 20-ին ռումբի հերթական կեղծ ահազանգն է գրանցվել:
NEWS.am-ի տեղեկություններով, անհայտ անձը զանգահարել է «Տաշիր» հանրախանութ եւ հայտնել, թե հանրախանութի երկրորդ հարկում ռումբ է տեղադրված, որը պայթելու է մեկ-երկու ժամվա ընթացքում:
Ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցների, նաեւ փրկարարների համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ահազանգը եղել է կեղծ: «Ռումբի» հայտնաբերման համար «Տաշիր» են բերվել հատուկ վարժեցրած շներ: Հանրախանութի աշխատակիցները, որոնք շուրջ մեկ ժամ անցկարցել են դրսում, հնարավորություն են ունեցել վերադառնալ «Տաշիր» եւ շարունակել իրենց աշխատանքը:
Ի դեպ, պարզվել է հեռախոսազանգի հեղինակի ինքնությունը: Ոստիկանությունն այժմ աշխատանքներ է տանում նրան հայտնաբերելեու ուղղությամբ:


























