ԱՄՆ-ում ընթացող շախմատի առաջնության 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ցավալի պարտություն է կրել: Նա հանդիպել է Հեսսի հետ եւ պարտություն կրել: 8-րդ տուրից առաջ հայազգի գրոսմայստերը 3,5 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 4 շախմատիստներ՝ Նակամուրան, Շուլմանը, Կամսկին եւ Օնիշչուկը:
Մրցաշարին մասնակցող մյուս հայ շախմատիստները հաղթանակ են տարել: Մելիքսեթ Խաչիյանը հաղթել է Բենջամինին, իսկ Լեւոն Ալթունյանը՝ Շանկլանդին: Խաչիյանը՝ 3 միավորով 17-րդն է, իսկ Ալթունյանը 2,5 միավորով՝ 19-ը:


























