Այսօր` մայիսի 21-ին Հայաստանի բոլոր դպրոցների ավարտական դասարանների համար հնչել է «Վերջին Զանգը»: Այս օրը դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպվում են տոնական համերգներ՝ նրանց կողմից սիրված հայկական էստրադայի աստղերի եւ հայտնի DJ-ների մասնակցությամբ:

Այսօր Երեւանի քաղաքապետարանը վերջին զանգի կապակցությամբ ժամը 16-ին բոլոր շրջանավարտներին հրավիրում է Հանրապետության հրապարակ` մասնակցելու տոնական համերգի, որը կշարունակվի մինչեւ ուշ երեկո։ Համերգին ելույթ կունենան հայկական էստրադայի սիրված երգիչներ, պարային համույթներ, հաճելի անակնկալներ կլինեն շրջանավարտների համար։ 300 րոպե անընդմեջ կհնչի երգ եւ երաժշտություն։ Համերգային ծրագիրը կավարտվի շքեղ հրավառությամբ։

NEWS.am-ը եւս սրտանց շնորհավորում է բոլոր շրջանավարտներին` «Վերջին զանգի» կապակցությամբ: