Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների սկզբից պատվաստումից հետո 300 մարդ է մահացել։ Նման տվյալներ է ներկայացրել դեղորայքի իսպանական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ դեպքերի մեծ մասը կապված է եղել կլինիկական իրավիճակի հետ։

Իսպանիայում պատվաստման արշավ է սկսվել անցած տարի դեկտեմբերից։  Սեպտեմբերի 5-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 47 751 ծանուցում անցանկալի երևույթների մասին, որոնցից ավելի քան 8500-ը ճանաչվել է լուրջ, իսկ 300-ը՝ մահվան ելքով։