Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները։

Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։