Հայաստանի Ազգային Ժողովում նոր հակամարտություն է հասունանում «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ:
Մասնավորապես՝ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է Նաիրա Զոհրաբյանին՝ հանդես գալ որպես «Թատրոնի մասին» օրենքի համազեկուցող, սակայն այսօր առավոտյան կայացած հանձնաժողովի նիստում Հեղինե Բիշարյանը կտրականապես դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը:
Ի դեպ, լրագրողների հետ հանդիպմանը Հեղինե Բիշարյանը հերքեց այդ տեղեկությունները՝ դրանք «բամբասանք» որակելով: Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը, ով զարմացել էր իր գործընկերոջ նման տարօրինակ վարմունքից, հաստատեց լուրերը եւ նշեց, որ արդեն իսկ հրաժարվել է որպես համազեկուցող հանդես գալու իրավունքից:



























