Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, հանդես գալով թեթեւագույն քաշային կարգում, երրորդ անգամ նվաճել է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը, Սիդնեյում երեկ կայացած մենամարտում Դարչինյանը ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային երկու անգամ նոկդաունի է ենթարկել 5-րդ եւ եւս մեկ անգամ` 11-րդ ռաունդում:
Երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհել են հայազգի մարզիկին: 34-ամյա Դարչինյանը IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաեւ թեթեւ եւ գերթեթեւ քաշային կարգերում:
Հիշեցնենք, որ Դարչինյանը շուրջ մեկ տարի է, որ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, իսկ մինչ այդ նա ներկայացնում էր Ավստրալիան:


























