Միասնական քննությունների` անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված թեստերն արդեն Երեւանում են: Դրանք պահվում են «Արարատ» բանկի պահոցում, որի բանալիները միայն երեք անձանց՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի եւ «Արարատ» բանկի ներկայացուցչի տրամադրության տակ են։

Քննություններից մեկ օր առաջ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ թեստերը` փակ ծրարների մեջ, կտեղափոխվեն քննական կենտրոններ եւ կբացվեն դիմորդների ներկայությամբ:

Միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 1-ին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն «Ընդհանուր պատմություն», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներից:

Իսկ պետական ավարտական քննությունների թեստերն արդեն 2–րդ տարին է, ինչ տպագրվում է ԳԹԿ տպարանում: