ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բարձր է գնահատել է Թուրքիայի ներդրումը աշխարհում խաղաղություն հաստատելու գործում, միեւնույն ժամանակ հորդորելով Անկարային՝ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել սեփական խնդիրները Հայաստանի եւ Կիպրոսի հետ հարթելու եւ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր առավոտյան ժամանել է Ստամբուլ, որտեղ վաղը` մայիսի 22-ին նախատեսված է միջազգային խորհրդաժողով՝ Սոմալիում կայունություն եւ զարգացում ապահովելու խնդրով։