Ճանաչված գերմանացի քաղաքագետ, միջազգային իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Հարթմուտ Էկկելը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իր կարծիքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:
«Պատերազմի ավարտից 16 տարի անց մենք կարծում ենք, որ ԼՂՀ-ն պետք է նույնպես անկախ լինի, քանի որ ժողովուրդը հանրաքվեի միջոցով արտահայտել է այդ ցանկությունը: Եվրամիությունն այդ հարցը չլուծված է թողել, եւ Ադրբեջանը չարաշահում է ստեղծված իրավիճակը»,- ասել է նա:
NEWS.am-ի թղթակցի հարցին՝ ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարության վերաբերյալ, թե Եվրամիությունը չի ճանաչում ընտրությունները, Էկկելը տարակուսանք հայտնեց. «Ինձ զարմացնում է, որ Եվրամիությունն ընտրությունները ոչ լեգիտիմ է ճանաչել: Կարծում եմ՝ ԵՄ-ն ոչ մի հիմք չունի այդ ժողովրդավարական ընտրությունները ոչ լեգտիմ ճանաչելու: Եթե դա աներ Ադրբեջանը, բնական կլիներ, բայց Եվրամիության դեպքում ինձ շատ է զարմացնում»,- ամփոփել է գերմանացի քաղաքագետը:




























