Ամերիկայի հայկական համագումարը ինչպես երկու տասնամյակ, հիմա էլ շարունակելու է իր քրտնաջան աշխատանքը ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության հարցի առաջընթացի համար",- այս մասին NEWS.am–ի լրագրողի հետ զրույցում նշել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը:

Նրա խոսքով, Համագումարն, անկասկած, հիասթափված է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ամենամյա ուղերձում չի արտասանել «Ցեղասպանություն» բառը: «Բայց դա մեզ չի զարմացնում: Մենք ավելի մեծ էներգիայով ենք շարունակելու մեր ջանքերը, օգտագործելով կուտակված հարուստ փորձը, մեր կապերն ու ազդեցությունը»,- հայտարարել է Ա. Դարբինյանը: