Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե տարածքների հանձման մասին «խոսք անգամ չի գնում»՝ մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների վերջին շրջանում հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները:
Հայրենական արտադրության ռազմական ապրանքատեսակների ցուցահանդեսի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սեյրան Օհանյանը նշել է. «Ընդհանուր առմամբ, այսօր տարածքների հանձնման մասին խոսք անգամ չի գնում»:
Նախարարը հաղորդել է նաեւ, որ Հայաստանի պաշտպանական ռազմավարության վերանայման ընթացքում ՀՀ նախագահի հաստատած ցանկի համաձայն՝ կմշակվի ռազմական արդյունաբերության համալիր հայեցակարգ:



























