Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 6-րդ փուլի շրջանակներում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 10-րդ տուրում ցավալի պարտություն է կրել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովից:
Հակոբյանը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` կես միավորով զիջելով 13-րդ տեղում գտնվող Ինարկիեւին: Մյուս պարտիաներում Պավել Էլյանովը հաղթել է Պետեր Լեկոյին, Վուղար Հաշիմովը՝ Էռնեստո Ինարկիեւին: Պյոտր Սվիդլեր-Դմիտրի Յակովենկո, Բորիս Գելֆանդ-Վասիլի Իվանչուկ, Շահրիյար Մամեդյարով-Ռուսլան Պոնոմարյով եւ Վան Յու-Եվգենի Ալեքսեեւ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո ունի այս տեսքը՝

1. Էլյանով 6,5
2. Հաշիմով 6
3. Յակովենկո 5,5
4. Մամեդյարով 5,5
5. Ալեքսեեւ 5
6. Գելֆանդ 5
7. Պոնոմարյով 5
8. Լեկո 5
9. Վան Յու 5
10. Ռաջաբով 5
11. Սվիդլեր 4,5
12. Իվանչուկ 4,5
13. Ինարկիեւ 4
14. Հակոբյան 3,5