Միացյալ ազգերի կազմակերպությունը 2010 թվականը հայտարարել է Կենսաբազմազանության տարի: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնների hետ համատեղ մայիսի 23-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր նկարների ցուցահանդես, որը ներառում էր «Երկրի Օր 2010 Հայաստան» միջոցառումների շրջանակներում անցկացված մանկական նկարչական մրցույթի ընթացքում երեխաների կողմից պատկերված հազվադեպ հանդիպող եւ վտանգված կենդանիների եւ բույսերի նկարները:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Countdown 2010-ի գործընկերն է, որը միմյանց հետ ակտիվորեն համագործակցող անդամների ցանց է: Countdown 2010 համակարգում է կառավարությունների եւ հասարակության անդամների գործունեությունը՝ կենսաբազմազանության հիմնախնդիրների լուծման եւ հասարակության իրազեկ լինելն ապահովելու համար:


























