Արդեն Երեւանում է աշխարհահռչակ, լեգենդար Deep Purple խումբը: Նրանք ՀՀ մայրաքաղաք են ժամանել այսօր վաղ առավոտյան, իսկ արդեն ժամը 15-ին «Արմենիա Մարրիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կհանդիպեն հայ լրագրողների հետ:
Հիշեցնենք, որ Deep Purple-ի համերգը Երեւանում կկայանա մայիսի 25-ին, ժամը 19-ին` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:
Համերգի նախօրեին «Վիբրոգրաֆուս» ընկերությունը նոր անակնկալ է պատրաստել ռոքի սիրահարների համար. վերջին 500 տոմսի համար գործում է հատուկ զեղչ եւ դրանք 10 հազար դրամով կարելի է գնել Տիկնիկային թատրոնի եւ Մարզահամերգայի համալիրի տոմսարկղերում:


























