Աստրախանում ավարտին է մոտենում ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարը։ Նախավերջին՝ 12-րդ տուրում հաջող է հանդես եկել Վլադիմիր Հակոբյանը, ով սպիտակներով առավելության է հասել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ եւ բարձրացել վերջին հորիզոնականից։
Այսպիսիով, մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով միանձնյա գլխավորում է Էլյանովը: 6,5-ական միավոր են վաստակել 6 շախմատիստներ` Պոնոմարյովը, Յակովենկոն, Մամեդյարովը, Ալեքսեեւը, Ռաջաբովը, Հաշիմովը:
6-ական միավոր են վաստակել Սվիդլերն ու Վան Յուն, 5,5-ական` Գելֆանդն ու Լեկոն: 5-ական միավոր իրենց ակտիվում ունեն Իվանչուկն ու Հակոբյանը եւ աղյուսակը եզրափակում է Ինարկիեւը:


























