ԼՂՀ եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության օմբուդսմեններ Յուրի Հայրապետյանը եւ Վասիլի Կալկոն համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։
«Համաձայնագիրն ուղղված է լինելու կողմերի միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակմանը նպաստելուն եւ ավելի հարմարավետ է դարձնելու ղարաբաղցիների ժամանումը Մերձդնեստր եւ հակառակը»,- ասել է Կալկոն։
Նա նաեւ նշել է, որ կողմերին չի հետաքրքրում Ադրբեջանի կարծիքը։
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաեւ պաշտոնատար անձիք Մերձդնեստրից։
Մերձդնեստրի օմբուդսմենը Ղարաբաղում է մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացման շրջանակներում։



























