Հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթանակ է տարել ԱՄՆ շախմատի առաջնության 9-րդ տուրում: Հայ շախմատիստը հաղթել է Ռոբսոնին եւ տեղափոխվել 7-րդ հորիզոնական:

Մրցաշարի մյուս հայ մասնակիցը՝ Մելիքսեթ Խաչիյանը, ոչ-ոքի է խաղացել Շանկլանդի հետ, իսկ Լեւոն Ալթունյանը հաղթել է Գուրեւիչին: Խաչիյանը 24 շախմատիստների մեջ զբաղեցնում է 18-րդ, իսկ Ալթունյանը՝ 21-րդ հորիզոնականը:

10-րդ տուրից առաջ Մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից չորս շախմատիստներ՝ Նակամուրան, Շուլմանը, Կամսկին եւ Օնիշչուկը: