Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրը հրաման է տվել ԿԺԴՀ զորքերը բերել մարտական պատրաստվածության վիճակի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը, Կիմ Չեն Իրի հրահանգը հրապարակել են զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչները:
Իրավիճակը Կորեական թերակղզում կտրուկ սրվել է մարտի 26-ին Դեղին ծովում հարավկորեական «Չխոնան» կորվետի կործանումից հետո: Զոհվել էին 46 մարդ: Միջազգային քննչական կոմիտեն հաստատել էր, որ ողբերգությունը տեղի է ուենցել ԿԺԴՀ-ին պատկանող ռազմանավից արձակված տորպեդից: Միացյալ Նահանգները հայտարարել են, թե չեն բացառում ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժիչ միջոցների ձեռնարկման հնարավորությունը:



























