Մայիսի 25-ին Սինգապուրի ափի մոտ իրար են բախվել տանկերն ու բեռնանավը, օվկիանոս կարող է թափվել ավելի քան 14 հազար բարել նավթամթերք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Bunga Kelana 3 տանկերի եւ Waily բեռնատարի բախումը տեղի է ունեցել Սինգապուրի ծոցում՝ ափից 13 կմ հեռավորության վրա:

Ներկայումս երկու նավն էլ գտնվում են Սինգապուրի ծոցում: Ընթանում են նավթի հավաքման եւ ջրի մաքրման աշխատանքներ:

Նախնական տվյաներով, ծոց է թափվել 14,6 հազար բարել նավթ: Անձնակազմից տուժածների մասին չի հաղորդվում: Նավերի շարժը չի խաթարվել: