Ամերիկյան Լուիզիանա, Միսսիսիպի եւ Ալաբամա նահանգներում, որոնց տնտեսության մեջ զգալի տեղ է զբաղեցնում ձկնորսությունը, Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է մտցվել:

Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրի նախարար Գերի Լոքին:

Նախարարի խոսքով՝ պետությունը նյութական օգնություն է ցուցաբերելու յուրաքանչյուրին, ով կապված է ձկնորսության հետ: Անհրաժեշտ միջոցները հատկացվելու են դաշնային բյուջեից:

Հիշեցնենք, որ Deepwater Horizon նավթահորը, որը վարձակալել էր British Petroleum ընկերությունը, պայթել է ապրիլի 20-ին: 11 բանվոր անհետ կորել էին: Ապրիլի 22-ին նավթահորը խորտակվել է, ինչի արդյունքում ծովն է լցվում նավթը՝ սպառնալով տարածաշրջանի էկոհամակարգին:

Տարածքի մաքրման համար օգտագործվում են 930 նավեր: