Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Աստրախանում ավարտված Գրան-Պրիի առաջնությանը զբաղեցրել է վերջին՝ 14-րդ հորիզոնականը:

Վերջին՝ 13-րդ տուրում Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Դմիտրի Յակովենկոյի հետ:

Մյուս պարտիաներում Լեկոն հաղթել է ադրբեջանցի Վուղար Հաշիմովին, իսկ Ինարկիեւը Պյոտր Սվիդլերին: Իվանչուկ — Մամեդյարով, Գելֆանդ – Էլյանով, Պոնոմարյով – Ալեքսեեւ, Ռաջաբով — Վան Յու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով:

Գրան-Պրիի հաղթող է դարձել ռուսաստանցի Պավել Էլյանովը:

Մասնակիցների վերջնական դասավորությունը.

1. Էլյանով 8
2. Պոնոմարյով 7
3. Յակովենկո 7
4. Մամեդյարով 7
5. Ալեքսեեւ 7
6. Ռաջաբով 7
7. Լեկո 6½
8. Հաշիմով 6½
9. Վան Յու 6½
10. Գելֆանդ 6
11. Սվիդլեր 6
12. Իվանչուկ 5½
13. Ինարկիեւ 5½
14. Հակոբյան 5½