Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի ինքնաթիռի վթարի ժամանակ օդաչուների խցիկում գտնվել է Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անջեյ Բլասիկը։ Այս մասին տեղի հեռուստաընկերությանը հայտարարել է ավիավթարների ուսումնասիրման կառավարական հանձնաժողովի նախագահ Էդմունդ Կլիխը։ Նրա խոսքով, հրամանատարը ծանոթացել է իրավիճակին եւ այն անկայուն գնահատել։ Կլիխը նաեւ նշել է, որ որեւէ տեղեկություն չկա օդաչուների վրա գործադրված ճնշման մասին։ Նրա խոսքով անձնակազմը գիտեր, որ գտնվում է գետնից նվազագույն բարձրության ՝ 100 մետրի վրա, սակայն միայն վթարից մի քանի րոպե առաջ են հասկացել, որ հայտնվել են ճգնաժամային իրավիճակում։ «Հիմա պետք է պարզել, թե ինչու՞ է ինքնաթիռը թռչել այդքան ցածր եւ չի արձագանքել երկրից եկող ազդանշաններին»-նշել է Կլիխը։

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի Ту-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սմոլենսկում, ապրիլի 10-ին։ Ինքնաթիռում գտնվել են 96 հոգի, այդ թվում նախագահի կինը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։