Մինչեւ տարեվերջ Apple-ը երրորդ սերնդի AirPods կթողարկի, հաղորդում է 3dnews-ը՝ MacRumors-ի վրա հղումով:
Հայտնի վերլուծաբան Մինգ Չի Քուոն ենթադրում էր, որ iPhone 13-ի հետ միասին կթողարկվի նաեւ AirPods 3-ը, սակայն դա տեղի չունեցավ: Սակայն լուրեր են պտտվում, որ նոր անլար ականջակալներն արդեն մասսայական արտադրության մեջ են, եւ Apple- ը մտադիր է դրանք թողարկել մինչև տարեվերջ:
Նոր AirPods- ը կդառնա այս շարքի առաջին նշանակալից թարմացումը AirPods Pro-ի թողարկումից ի վեր: Ակնկալվում է, որ թարմացված ականջակալները կստանան AirPods Pro ոճի դիզայն, սակայն զրկված կլինեն աղմուկի ակտիվ չեզոքացման աջակցությունից։





























