Մայիսի 25-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ անցյալ տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 3,6 անգամ: Այդ ծավալը կարող էր ավելի մեծ լինել, եթե ապրանքաշրջանառությունը կատարվեր ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

Անդրադարձ է եղել առաջիկայում Երեւանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: