Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտվել է Եվրատեսիլ-2010-ի երգի մրցույթի առաջին փուլը։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքում եզրափակիչ դուրս են եկել Բոսնիա եւ Հերցեգովինան, Մոլդովան, Հունաստանը, Պորտուգալիան, Բելառուսը, Սերբիան, Բելգիան, Ալբանիան, Իսլանդիան եւ Ռուսաստանը։
Մրցույթի մյուս տասը մասնակիցները կորոշվեն երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ, որը մայիսի 27-ին տեղի կունենա նույն Telenor Arena բեմում։ Երկրորդ եզրափակչին կմասնակցեն Լիտվան, Հայաստանը, Իսրայելը, Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ուկրաինան, Նիդերլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան։
Մրցույթին մասնակցում է 39 երկիր, սակայն եզրափակչում կմնան նրանցից միայն 25-ը՝ տասական մասնակից ամեն մի կիսաեզրափակչից, «Մեծ քառյակի» ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան, ինչպես նաեւ անցած տարի հաղթած Նորվեգիան։
Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը իր «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգով հանդես կգա մայիսի 27-ին։
Բուքմեյքերական William Hill ֆիրմայի կանխատեսումներով Հայաստանը մրցույթում կզբաղեցնի 4-րդ տեղը:


























