Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Նա այցելել է Բովե քաղաքի դպրոցներից մեկը, որպեսզի աշակերտների հետ քննարկի ֆրանսիական դպրոցներում առկա բռնության խնդիրները, եւ ճակատագրի հեգնանքով ինքն է ենթարկվել բռնության։
Դպրոցի բակում, որտեղ հավաքվել էին աշակերտները` նախագահին դիմավորելու եւ նրա ձեռքը սեղմելու համար, դպրոցականներից մեկը շիշ է նետել նախագահի ուղղությամբ։ Այն թեթեւակի դիպել է նախագահին, սակայն Սարկոզին անուշադրության է մատնել միջադեպը եւ սառնասրտորեն շարունակել է շփվել երեխաների հետ։ Այս ամենը տեսագրվել է եւ հիմա այդ կադրերը բոլոր լուրերի թողարկումներում ցուցադրվում են:




























