Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կարծիք է հայտնել, որ «ներկայումս Կովկասում առկա ստատուս քվոն հակասում է բոլորի շահերին»: Այս մասին նա ասել է Ղազախստանում՝ լրագրողների հետ զրույցում:

Ըստ թուրքական TRT International հեռուստաալիքի, Գյուլը այդ ստատուս քվոն համարել է Ղարաբաղյան հիմնախնդրի աղբյուրը: ""Հարկ է անցկացնել հանդարտ, բայց վճռական գործունեություն: Եթե առաջիկա երկու տարիներին ոչինչ չփոխվի, ապա չի փոխվի եւ հաջորդ տասը տարիներին: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա, ինչը օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին", — ասել է Թուրքիայի նախագահը: