Հայաստանի առողջապահության նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ իշխանությունը դեղամիջոցների գների սահմանման հնարավորություն է ստանում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
Նա ընդգծեց, որ այդ որոշումը պետությանը թույլ կտա կարգավորել դեղորայքի մանրածախ շուկայի գնային քաղաքականությունը։ «Այս ոլորտում շատ խնդիրներ կան։ Մեր որոշումը կօգնի կարգավորել ոլորտում առկա իրավիճակը»,- հայտարարել է Քուշկյանը։
Միեւնույն ժամանակ նախարարը դժվարացավ պարզաբանել, թե ինչո՞ւ են բժշկական կենտրոնները, գնելով պետպատվերով դեղամիջոցներ, նախապատվությունը տալիս առավել թանկ համարժեքներին։



























