FIFA-ն հրապարակել է աշխարհի ֆուտբոլի հավաքականների վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին մեկ կետով ետընթաց է արձանագրել եւ հանգրվանել 100-րդ հորիզոնականում:
Հարեւան Վրաստանը աղյուսակի 120-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը՝ 109-րդ: Իրանի հավաքականը 61-րդն է, Թուրքիայի հավաքականը՝ 29-րդ, իսկ Ռուսաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ պահպանել է դիրքերը եւ գտնվում է 11-րդ հորիզոնականում:
Լավագույն հավաքականը, ըստ FIFA-ի պաշտոնյաների՝ Բրազիլիայի ընտրանին է: Առաջին տասնյակում ըստ հերթականության գտնվում են նաեւ Իսպանիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

























