Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` մայիսի 25-ի երեկոյան Բրյուսելում աշխատանքային ընթրիք է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպել է Բելգիայի ու Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ Հայաստանի նախագահը նախօրեին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի եւ այլ պաշտոնյաների հետ:




























