Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար աննախադեպ ֆինանսական խթանումներից հետո կառավարությունները պետք է վերսկսեն ավելի ճկուն բյուջեների պլանավորումը՝ ներդրողների մոտ վստահություն ներշնչող քաղաքականությամբ:
Սակայն յուրաքանչյուր երկիր պետք է որոշի հարկաբյուջետային համախմբման համապատասխան ժամկետը եւ տեմպը, ասվում է ԱՄՀ-ի «Fiscal Monitor» զեկույցում:
Բյուջետային ծրագրերը պետք է հաշվի առնեն համավարակի փուլը, առկա ֆինանսական խոցելիությունը, ծերացող բնակչության հետեւանքով առաջացող ճնշումները, զարգացման ոլորտում կարիքները եւ եկամտի ստացման դժվարությունները:
Երկրները կարող են ժամանակ շահել եւ պարտքի կայունացումը դարձնել պակաս ցավոտ՝ պարտավորվելով ֆինանսական կայունության ապահովել միջնաժամկետ հարկաբյուջետային հուսալի շրջանակների միջոցով: «Երբ վարկատուները հավատում են, որ կառավարությունները ֆինանսական պատասխանատվություն են կրում, ավելի մեծ դեֆիցիտների ֆինանսավորումը եւ պարտքի մարման հետաձգումը դառնում է ավելի հեշտ», - հայտարարել է ԱՄՀ-ն:
Հիմնադրամը խորհուրդ է տվել երկրներին պարտավորվել առաջիկա 3-5 տարիների ընթացքում հասնել բյուջետային լայն թիրախների իրականացմանը կոնկրետ հարկային քաղաքականությամբ, ինչպիսին է հարկերի բարձրացումը կամ կենսաթոշակային նպաստների ստացման տարիքի բարձրացումը:




























