Հարավային Կորեան մինչեւ 2030 թ. կավելաացնի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցով իր նպատակը 26,3-ից մինչեւ 40 տոկոս՝ մինչեւ 2050թ․ ածխածնային չեզոքության հասնելու ջանքերի շրջանակում։ Վերանայված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDC) առաջարկվել է իշխող կուսակցության կողմից հունիսին եւ պաշտոնապես կներկայացվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին նոյեմբերին Գլազգոյում, իսկ կառավարության ծրագիրը դեկտեմբերին կներկայացվի ՄԱԿ-ին, գրում է Reuters-ը:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը առաջարկել է «նոր կանաչ կուրս», որը կօգնի երկրին հաղթահարել COVID-19 համաճարակը եւ ի վերջո հասնել զրոյական արտանետումների մինչեւ 2050 թվականը։