Ֆինլանդիան միացել է սկանդինավյան մյուս երկրներին` COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութի օգտագործումը որոշակի տարիքային խմբերում դադարեցման կամ հրաժարման հարցում՝ պատվաստման հետ կապված հազվագյուտ կողմնակի ազդեցության` սրտային բորբոքման հավանականության պատճառով, հաղորդում AP-ն:
Առողջության եւ սոցիալական ապահովման ֆիննական ինստիտուտը հայտարարել է, որ չի պատվաստի մինչեւ 30 տարեկան տղամարդկանց: Փոխարենը նրանց կառաջարկվի Pfizer/BioNTech պատվաստանյութը: Կառավարական գործակալությունը հայտնել է, որ պարզել է, որ երիտասարդ տղամարդկանց եւ տղաների մոտ միոկարդիտով հիվանդանալու մի փոքր ավելի մեծ ռիսկ կա:
Ֆինլանդիայի այս քայլը հաջորդել է երեք հարեւան երկրների համանման որոշումներին: Շվեդիան, Դանիան եւ Նորվեգիան դադարեցրել են Moderna-ի օգտագործումը մինչեւ 30 տարեկան մարդկանց համար:
Բոլոր չորս երկրներն իրենց որոշումը հիմնավորել են Շվեդիայի հանրային առողջության գործակալության չհրապարակված հետազությամբ, որը հայտնում էր «կողմնակի ազդեցությունների ռիսկի բարձրացման մասին, ինչպիսիք են սրտի մկանների բորբոքումը կամ պերիկարդը»: Դրանում նշվում է, որ ռիսկը «շատ փոքր է»:
Սկանդինավյան հետազոտության նախնական տեղեկատվությունն ուղարկվել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության անբարենպաստ ռեակցիաների հանձնաժողով` գնահատման համար:





























