Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել`

Միխայիլ Իոսիֆի Աղաջանովը՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրո­ֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր,

Սուրեն Գեւորգի Աղբալյանը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, տեխնիկա­­կան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Գրիգոր Մեսրոպի Գրիգորյանը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, պատ­մական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Սուրեն Գեղամի Զոհրաբյանը ՝ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Վաստակավոր մանկավարժի կոչման է արժանացել Տիգրան Արտյոմի Հեքեքյանը՝ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր,

Ժողովրդական արտիստի կոչման է արժանացել Ալբերտ Ռուբենի Կիզիրյանը՝ «Գեղարդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար,

Ժողովրդական նկարչի կոչման են արժանացել Զուլում Նիկողոսի Գրիգորյանը՝ նկարիչ,

Հենրիկ Արամի Մամյանը՝ նկարիչ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր,

Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել Անահիտ Եսայու Բաբելյանը՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի,

Բագրատ Գրիգորի Գեւորգյանը՝ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան,

Արա Ալֆրեդի Դեղտրիկյանը՝ թատրոնի եւ կինոյի դերասան,

Հասմիկ Սերյոժայի Հարությունյանը՝ «Շողակն» համույթի մեներգչուհի,

Հայկ Արամայիսի Հովակիմյանը՝ «Երեւան» պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր,

Վերոնիկա Յուրիի Սարոյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի:

Վաստակավոր նկարչի կոչման են արժանացել Հաղթանակ Շմավոնի Շահումյանը՝ նկարիչ, եւ Միքայել Ֆրիդրիխի Սողոյանը՝ քանդակագործ

Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել`

Վարդան Ալեքսանդրի Աճեմյանը՝ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր,

Ալիսա Վահագի Քյուրդիանը՝ կինոօպերատոր,

Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել`

Հայկազ Լեւոնի Երանոսյանը՝ թատերագետ,

Դավիթ Հրաչյայի Հովհաննեսը (Հովհաննիսյան)՝ բանաստեղծ, հրապարակախոս,

Արմեն Արշավիրի Հովհաննիսյանը՝ հրապարակախոս, թարգմանիչ,

Սամվել Պարույրի Սահակյանը՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն,

Նադեժդա Վիգենի Սարգսյանը՝ երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն,

Վաստակավոր ճարտարապետի կոչման է արժանացել Լեւոն Մամիկոնի Ղալումյանը – ճարտարապետ:

Վաստակավոր բժշկի կոչման են արժանացել`

Սարյա Մանթաշի Եսայանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռեւմատոլոգ,

Աշոտ Գրիգորի Պետրոսյանը՝ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու,

Վաստակավոր իրավաբանի կոչման է արժանացել Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել Ռուբեն Արամի Սաթյանը՝ «Նովոյե Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր: