iPhone SE 3-ն արտաքնապես չի տարբերվի շարքի նախորդ մոդելներից եւ նման կլինի Apple հին սմարթֆոններին, օրինակ, iPhone 6-ին, հաղորդում է 9to5Mac հարթակը:

Գաջեթը կհամալրվի 4,7 դյույմ երկարությամբ HD դիսփլեյով: Բացի այդ, iPhone SE 3-ը կստանա Home կոճակը մատնահետքերի սենսորի ապահովմամբ:

Չնայած արտաքին փոփոխությունների բացակայությանը՝ նոր iPhone-ը կստանա նոր տեխնիկական բնութագրիչներ: Այսպես, բյուջետային iPhone-ի արտադրողականությունը կլինի բարձր. այն կստանա 5G ապահովմամբ A15 Bionic ֆիրմային չիպը:

Լրատվականի տվյալներով՝ սմարթֆոնի արտադրությունը կմեկնարկի արդեն 2021 թվականի դեկտեմբերին: Նորույթը վաճառքում կհայտնվի 2022 թվականի գարնանը:

Նոր մանրամասները հերքում են ավելի հին շշուկները, որ iPhone SE 3-ը կստանա նոր դիզայն: Այսպես, սմարթֆոնը պետք է դառնա ավելի մեծ ու ստանա Touch ID կողմնային կոճակը: