Վառելիքի պակասը Լիբանանի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարեցման է հանգեցրել, երկիրը հոսանքազրկվել է: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Տեղական հեռուստաալիքները հայտնել են, որ նախորդ օրը իշխանությունները վարկ էին ամրագրել վառելիքի ներկրման համար: Էներգամատակարարող ընկերությունն այս պահին փորձում է լուծել խնդիրը:



























