Sony-ի վահանակների վրա անվճար խաղերի գրադարանով ծառայություն կարող է հայտնվել: Այս մասին հայտնում է «Լենտան»՝ հղում անելով Trusted Reviews հրատարակչությանը:

Լրագրողներն այս եզրակացությունն արել են GameIndustry թերթի հետ PlayStation-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ռայանի հարցազրույցի հիման վրա: Այնտեղ հիշատակվում են Ռայանի խոսքերը, ով ասել է, թե կցանկանար, որ PlayStation-ի հարթակում խաղերը նման լինեին ֆիլմերին եւ երաժշտությանը, այսինքն՝ հասանելի լինեին գրադարանային ձեւաչափով:

Հեղինակները կարծում են, որ այս կերպ գործարարն ակնարկում է PlayStation-գրադարանի մասին՝ անվճար խաղերով եւ բաժանորդագրական ձեւաչափով: «Ես նաեւ կցանկանայի տեսնել մի աշխարհ, որտեղ PlayStation-ում մեր պատրաստած խաղերը կարող են վայելել տասնյակ միլիոնավոր մարդիկ: Միգուցե՝ հարյուր միլիոնավոր մարդիկ»,- մեջբերում են լրագրողները Ռայանին: «Sony-ն շարունակում է ակնարկել, որ Microsoft-ի Xbox Game Pass-ի մրցակիցը հորիզոնում է»,- ասում են էնտուզիաստները:

Microsoft-ի Game Pass ծառայությունը գործարկվել է 2017 թվականին: Այն Xbox եւ PC խաղացողներին մեկ ամսական բաժանորդագրության գնի դիմաց հնարավորություն է տալիս օգտվել տասնյակ խաղերից: Ծառայությունը հրապարակում է նաեւ Microsoft-ի բացառիկ հնարավորությունները եւ ապահովում առցանց խաղերի գործառույթը: Sony-ն ունի PlayStation Now ծառայություն, որում  նաեւ անվճար թայթլներ կան, սակայն դրանց թիվը սահմանափակ է: