Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը հայտարարել է, որ Սիրիան զարգացման եւ առաջընթացի ճանապարհին է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ, կմնա Դամասկոսի կողքին, հայտնում է իրանական տեղեկատվական IRNA գործակալությունը:
«Շարունակելով իմ ուղեւորությունը Մոսկվա եւ Բեյրութ՝ այսօր ես ժամանել եմ Դամասկոս, որպեսզի ավարտեմ խորհրդակցություններն ու հանդիպեմ նախագահ Բաշար Ասադի հետ»,- ասել է նա:
«Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամների եւ ռազմավարական գործընկերոջ, մասնավորապես՝ Սիրիայի եւ սիրիական իշխանությունների հետ հանդիպելով, մենք միշտ լուրջ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հարաբերություններին»,- հավելել է նա:
«Սիրիան զարգացման եւ առաջընթացի ճանապարհին է, եւ այս ճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ, կմնան Դամասկոսի կողքին»,- եզրափակել է նա:




























