Մոսկվայի Բոլշոյ թատրոնում ներկայացման ժամանակ դեկորացիան փլուզվել է դերասանի վրա, հայտնում է REN TV-ն՝ վկայակոչելով ականատեսներին: Նախնական տվյալներով՝ կոնստրուկցիան ճզմել է արտիստին, նա մահացել է: Բժիշկները աշխատում են տեղում:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Սադկո» օպերայի ժամանակ: Ներկայացումը դադարեցվել է, եւ հանդիսատեսին խնդրել են լքել դահլիճը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արտակարգ իրավիճակի հետեւանքով մահացել է 37-ամյա դերասան Եվգենի Կուլեշը:




























