Պալմա կղզում Կումբրե Վյեխայի հրաբխի խառնարանի հյուսիսային կողմը փկվել է շաբաթ երեկոյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Կանարյան կղզիների հրաբխային ծառայությանը (INVOLCAN):

Իսպանիայի Երկրաբանության եւ լեռնային ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով՝ փլուզումից հետո սկսել է հոսել լավան, որն իր հետ տեղափոխել է եռահարկ շենքի չափով հսկայական բեկորներ:

Պալմա կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 29-ի գիշերը լավան հասել է օվկիանոս եւ ձեւավորել ելուստներ:

Ներկայում լավան ծածկել է 497 հա տարածք, ոչնչացրել ավելի քան 1186 շինություն: Տարհանվել է ավելի քան վեց հազար մարդ: