Գերմանիայի իշխանությունները հետաքննում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը դեպի Գերմանիա անօրինական միգրանտներին տեղափոխելու գործում: Համապատասխան ստուգման մասին հաղորդում է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Գերմանացի քննիչները համարում են, որ պետական մակարդակում դեպի Եվրոպա միգրանտների տեղափոխումը կազմակերպելու միջոցով Լուկաշենկոն ցանկանում է շանտաժի ենթարկել ԵՄ-ին Բելառուսից պատժամիջոցները չեղարկելու նպատակով:

ԳԴՀ դաշնային ոստիկանության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսից Բելառուսից Գերմանիա է ժամանել շուրջ 4 հազար փախստական: Միայն հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նրանց թիվը կազմել է 1183 եւ այլ շարունակում է աճել:

Թերթի պնդմամբ՝ դեպի Գերմանիա ուղեւորությունը փախստականների համար մեկնարկում է Բաղդադի եւ Էրբիլի (Իրաք), Դուբայի (ԱՄԷ), Բեյրութի (Լիբանան), Ամանի (Հորդանան), Ստամբուլի (Թուրքիա) օդանավակայաններից, իսկ սեպտեմբերի կեսերից այդ ցանկում ավելացել է նաեւ Դամասկոսի (Սիրիա) օդանավակայանը բելառուսական ուսանողական վիզաներով:

Մինսկ ժամանելուն պես տեղական սահմանայինները կամ իրավապահ մարմինների աշխատակիցներն, իբրեւ, դուրս են բերում մարդկանց դեպի Լեհաստանի հետ սահմանը: Արդյունքում, հայտնվելով ԵՄ-ում, փախստականներն ուղեւորվում են Գերմանիա: Սահմանն ապօրինի հատելու համար միգրանտները պետք է վճարեն մինչեւ 4 հազար եվրո, պնդում է Bild am Sonntag-ը:

Բելառուսում եւ ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամը սկսվել է մայիսի վերջում: Լեհ-բելառուսական սահմանին իրավիճակը սրվել է մայիսին Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ անօրինական միգրանտների եւ թմրանյութերի շրջանառության հոսքի նկատմամբ հսկողությունը թուլացնելու սպառնալիքներից հետո: Նա նաեւ հայտարարել է, որ Բելառուսը պարտավոր չէ երկրում փախստականներ ընդունել, որոնք «փնտրում են լուսավորված, ջերմ եւ հարմարավետ Եվրոպան»:

Ավելի ուշ Աֆրիկայից եւ Մերձարեւելյան տարածաշրջանից միգրանտները սկսել են ապօրինի տեղափոխվել սահմաններով՝ փնտրելով ապաստարան եվրոպական երկրներում: Անօրինական միգրանտները բերման են ենթարկվել Լատվիայի եւ Լեհաստանի անցակետերում եւ հետ ուղարկվել:

Սեպտեմբերի սկզբում Լեհաստանում սահմանել են արտակարգ դրություն Բելառուսի եւ ԵՄ երկրների սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով: Հոկտեմբերի սկզբում Լեհաստանի իշխանությունները երկարաձգել են սահմանամերձ շրջաններում արտակարգ դրության գործողության ժամկետը:

Եվրոպական երկրները մեղադրում են տեղի ունեցածում Մինսկին եւ անձամ նախագահ Լուկաշենկոյին: Ենթարդվում է, որ Բելառուսի ղեկավարությունն օգտագործում է «Ցենտրկուրորտ» տուրօպերատորին Սիրիայից եւ Իրաքից դեպի ԵՄ սահմաններ փախաստականներին տեղափոխելու համար եւ գումարներ վաստակում դրանով: