Թաթարստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնել է հանրապետության նախագահի մամուլի ծառայության ղեկավար Լիլյա Գալիմովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 9.11-ին ստացվել է տեղեկատվություն Մենզելինսկում Լ-410 թեթեւ շարժիչով ինքնաթիռի կործանման մասին: Առկա տվյալներով՝ վեց մարդ է դուրս բերվել ինքնաթիռի սրահից, 16 մարդ զոհվել է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի ու դատախազության ներկայացուցիչները:

«Մենզելինսկում ձեւավորված շտաբի նիստի ժամանակ Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը հայտնել է, որ որոշում է կայացվել հոկտեմբերի 11-ը Թաթարստանում սգո օր հայտարարելու մասին»,-ասել է Գալիմովան: