Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ երկրի էլեկտրացանցի աշխատանքը կարգավորվել է խափանումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով OTV լիբանանյան հեռուստաալիքին:

Շաբաթ Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր երկրում երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի խափանումից հետո: