Մամոնտի համաշխարհային կենտրոնի ստեղծման ու շինարարության հարցերը քննարկվել են Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաեւի հետ տեսակոնֆերանսի ժամանակ, հաղորդում է «Վոկրուգ սվետա» ճանաչողական պորտալը:

Մամոնտների բոլոր մնացորդների գտածոների ավելի քան 90 տոկոսը գտնվում է Յակուտիայում: Ուստի հենց այդտեղ կարող է ստեղծվել Մամոնտի համաշխարհային կենտրոն: Նախագծի իրացումը ենթադրում է հնագիտական գտածոները պահելու եւ ուսումնասիրելու համար ենթակառուցվածքի ժամանակակից օբյեկտների ստեղում, ինչպես նաեւ գիտական, էթնոմշակութաբանական եւ զբոսաշրջային արշավախմբերի կլաստերի զարգացում:

«Մամոնտի համաշխարհային կենտրոնի ստեղծման եւ շինարարության հարցերը պետք է լուծվեն հաջորդաբար: Մենք պետք է ներկայացնենք որոշակի առաջարկ Արկտիկական խորհրդի մակարդակում, որտեղ Ռուսաստանն այժմ նախագահում է: Տվյալ նախագծի ֆինանսավորման հարցերը կարող են լուծվել միայն դաշնային բյուջեի աջակցությամբ»,-նշել է Այսեն Նիկոլաեւը:

Տարածաշրջանի ղեկավարը հանձնարարել է վերջնականացնել Մամոնտի համաշխարհային կենտրոն ստեղծելու նախագիծն ու ընտրել համապատասխան վայր օբյեկտի շինարարության համար: