Մարսելի ոստիկանությունն այս շաբաթ բերման է ենթարկել երիտասարդ տղամարդու, որը Salvator հիվանդանոց մուտք գործելու համար ներկայացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի QR-կոդով սանիտարական անցագիրը, հաղորդում է France 3 պետական հեռուստաալիքը:

Հիվանդանոցի անվտանգության ծառայությունն, այնուամենայնիվ, թույլ է տվել երիտասարդին մուտք գործել, որից հետո ոստիկանություն է ահազանգել: Իրավախախտը ներկայում ձերբակալված է: Նա ոստիկաններին հայտնել է, որ պարզապես կատակել է: Նրան անհրաժեշտ է հոսպիտալ մտնել բժշկի հետ խորհրդակցելու համար, սակայն սեփական սանիտարական անցագիր նա չուներ:

Ոստիկանությունը տուգանել է իրավախախտին 135 եվրոյի չափով մեկ ուրիշ անձին պատկանող բժշկական անցագիրն օգտագործելու համար:

Մակրոնի QR-կոդը տեղադրված է համացանցում անհայտ անձանց կողմից սեպտեմբերի վերջերից: Այն տարածվել է բազմաթիվ սոցիալական ցանցերում: Հաջորդիվ նախագահը ստիպված էր ստանալ նոր անցագիր:

Ֆրանսիացիների պատվաստման ու թեստավորման մասին բոլոր տվյալները ներառվալ են տվյալների էլեկտրոնային բազայում, որը հասանելի է բժիշկներին, որոնք առնչվում են COVID-19-ի դեմ պայքարին: Ցանկացած տվյալների հասանելիությունը խստորեն վերահսկվում է: Արդեն որոշ բժիշկներ բերման են ենթարկվել, որոնք փորձել են ուրիշների անցագրերի առեւտրով զբաղվել: