Նյու Յորքի հանրային խորհուրդը հավանության է արժանացրել մզկիթի եւ իսլամական կենտրոնի նախագիծը, որոնք կառուցվելու են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արդյունքում պայթեցված երկու երկնաքերերի հարեւանությամբ։
TRT Russian հաղորդմամբ, Նյու Յորքի Հանրային խորհրդում կազմակերպված քննարկմանը, որը խորհրդատվական բնույթ ուներ, խորհրդի 29 անդամներ կողմ են քվեարկել նախագծին, 2-ը դեմ, իսկ 10 անդամներ ձեռնպահ մնացել։
Cordoba նախագծի կողմնակիցների կարծիքով, այն կօգնի քաղաքում ապրող մահմեդականներին՝ հաղթահարել դժվարությունները, որոնք նրանք հանդիպում են ահաբեկչությունից հետո։ Իսլամական կենտրոնում կառուցելու են նաեւ մարզադահլիճ եւ թատրոն։




























