Կիրակի Բրյուսելում տեղի է ունեցել մասշտաբային ակցիա հանուն գլոբալ տաքացման դեմ ակտիվ գործողությունների: Դրան, պաշտոնական տվյալներով, մասնակցել է շուրջ 20 հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ցույցի կազմակերպիչները՝ «Կլիմա կոալիցիան», որը միավում է ավելի քնա 80 ՀԿ-ներ ու պետական կազմակերպություններ, հայտարարել է, որ ակցիայի նպատակն է հանրության ուշադրության սեւեւռումը կլիմայական խնդիրների ուղղությամբ հոկտեմբերկ 21-22-ին ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին:
Ակցիայի կազմակերպիչների գնահատմամբ՝ դրան մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ:
«Միասին հանուն կլիմայի», «Մենք ավելի ջերմ ենք, քան կլիման», «Ո՛չ տաքացմանը». ահա կարգախոսերը, որոնք ներկայացրել են ցուցարարները Բրյուսելում քայլերթի ժամանակ: Մասնակիցների կեսից ավելին ուսանողներ ու դպրոցականներ էին: Չնայած քչերն էին դիմակներ կրում՝ ֆորմալ կարանտինի նորմերը չէին խախտվել ակցիայի ժամանակ, քանի որ ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ կպահպանվի սոցիալական հեռավորությունը:





























